ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
16.10.2020 | 00:18

...թե ե­րեկ­վա ո­րոշ մո­լի արևմտա­մետ­նե­րի հան­կար­ծա­կի կեր­պա­րա­նա­փո­խու­թյունն ու ռու­սա­սեր դառ­նա­լը միայն ա­րագ ճկ­վե­լու և շո­ղո­քոր­թե­լու յու­րա­հա­տուկ տա­ղան­դով չի պայ­մա­նա­վոր­ված։

Ա­սում են, որ մեկ գի­շե­րում ռու­սա­ֆո­բից «ան­հու­սա­լի» ռու­սա­սեր դառ­նա­լը պայ­մա­նա­վոր­ված է իշ­խա­նու­թյան հրա­հան­գով. վերևից աս­վել է, որ այս օ­րե­րին հնա­րա­վո­րինս քիչ խայ­թեն Ռու­սաս­տա­նին, ո­րով­հետև դա ու­ղիղ հար­վա­ծում է վեր­նա­խա­վե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։ Սա­կայն վեր­ջին­ներս այն­քան են ի­րենց նոր դե­րին հա­վա­տա­ցել, որ հի­մա էլ նրանց Ռու­սաս­տա­նից «պո­կել» չի լի­նում։

Դիտվել է՝ 36223

Մեկնաբանություններ